![]()
Կորոնավիրուսի դեմ mRNA-1273 փորձարարական պատվաստանյութը, որը մշակվել է այտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության կողմից, ուսումնասիրության վաղ փուլում ուժեղ իմունային պատասխան է ցույց տվել:
Պատվաստանյութի ուսումնասիրությանը մասնակցել է 18-ից 55 տարեկան 45 առողջ կամավոր Սիեթլթւմ եւ Ջորջիայի Էմորի համալսարանում: Բոլոր կամավորներին տրվել է պատվաստանյութի երեք չափաբաժին՝ 25, 100 եւ 250 միկրոգրամ: Հակամարմինների որոշակի քանակը հայտնվել է պատվաստանյութի մեկ դեղաչափից հետո, իսկ 4-ից հետո ներարկել են երկրորդ դեղաչափը, ինչից հետո պատվաստանյութը ուժեղ իմունային պատասխան է առաջացրել բոլոր կամավորների մոտ:
Հետաքրքիր է, որ ամենամեծ քանակությամբ հակամարմիններն առաջացել են պատվաստանյութի ամենացածր չափաբաժին ստացած խմբի մասնակիցների մոտ:
Պատվաստանյութի երկրորդ չափաբաժնից հետո ամենահաճախ գրանցվող կողմնակի ազդեցությունները հոգնածությունն էին, գլխացավը եւ մկանային ցավը: Դրանք դրսեւորվում էին կամավորների կեսի մոտ մեղմ կամ չափավոր կերպով եւ արագորեն անցնում էին։
Հուլիսի 27-ին Moderna-ն նախատեսում է սկսել թեստավորման երրորդ փուլը, որին կմասնակցի 30․000 մասնակից 87 վայրում:
Հիշեցնենք, որ mRNA-1273 փորձարարական պատվաստանյութը մշակվել է 42 օր անց այն բանից հետո, երբ չինացի գիտնականները վերծանել եւ հրապարակել էին վիրուսի գենետիկական կոդը: Պատվաստանյութի մշակման վրա աշխատել է ավելի քան 100 մասնագետ։
Պատվաստանյութի աշխատանքի մեխանիզմը շատ պարզ է. Այն տեղեկատվություն է պարունակում մակերեւութային վիրուսային սպիտակուցի կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվական (մատրիցային) ՌՆԹ-ի տեսքով եւ նպաստում է այդ սպիտակուցի նկատմամբ հակամարմինների առաջացմանը՝ իմունիտետ ապահովելով վիրուսի դեմ:
![]()