![]()
Այսօր ԱԹՍ-ից խոցված քաղաքացիական մեքենաներից մեկն է։ Բարեբախտաբար զոհեր չկան։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկար է հրապարակել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, լրագրողների հետ հանդիպմանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշել էր.
«Ցավոք, Չինարիում վիրավորին օգնություն ցույց տալիս խոցվել է մեքենա: Հիմնականում թիրախավորվել են Բերդ համայնքի բնակավայրերը՝ Տավուշ գյուղը և Բերդ քաղաքը։ Այսօրվա առանձնահատկությունն այն էր, որ քաղպաշտպանությունը և պատսպարումը յուրահատուկ էր ու առանձնահատուկ 30 տարիների ամբողջ պատմության ընթացքում։ Օրվա երկրորդ կեսին քաղպաշտպանությունը և պատսպարումը հիմնված էր անօդաչու թռչող սարքերից պատսպարվելու պահանջի վրա»։
Մարզպետի խոսքով՝ եթե հրետակոծությունների ժամանակ հնարավոր է դիտարկել, թե թշնամին որտեղ է, այս պարագայում թիրախավորված է եղել ամբողջ տարածաշրջանը։
«Այսօր մեր գործընկերների աջակցությամբ իրականացրել ենք ապաստարանային միջոցների համալրում։ Այս աշխատանքները կիրականացվեն նաև առաջիկա օրերին։ Դրանք ծածկոցներ են, ջրի ապահովման հնարավորություններ՝ ապաստարաններում, դրանք լապտերներ են, որոնք հնարավորւոյթյուն կտան նաև գիշերային պայմաններում մարդկանց պատսպարելու։ Այսօր հիմնականում որոշ գյուղերում բացառապես օգտագործվել են միայն անհատականան ապաստարանները, որոնք հիմնականում տարբեր թաղամասերում նկուղներ են»։
Հայ Չոբանյանը նաև նշել է, որ այս օրերի ընթացքում եղել է 51 դեպք, որոնցից 4-ը՝ ենթակառուցվածքների, 4-ը՝ տրանսպորտային միջոցների, 2-ը՝ ընտանի կենդանիների, և 41-ը՝ շինությունների։ 41 շինություններից 29-ը վնասվել են մինչ այսօր, 22-ը՝ այսօրվա ընթացքում։ 2 շինություն ենթակա է լիարժեք վերականգնման, մնացած շինությունները հնարավոր է վերականգնել հիմնանորոգման միջոցով՝ առանց նոր շինարարության:
«Այսօր Բերդ համայնքում ուսումնասիրե
![]()
![]()