Այս պահին ունենք Ադրբեջանի կողմից առնվազն 10 զոհերի ֆոտո ապացույցներ. Արծրուն Հովհաննիսյան

Կեսօրից հետո Ադրբեջանի ԶՈՒ-երը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական հարվածային ԱԹՍ-ներ, հարվածներից մեկով վիրավորում է ստացել քաղաքացիական բնակիչ, այլ տուժածներ չկան։ Այդ մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, ասել է ՊՆ նախկին խոսնակ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև նշել է, որ օրվա ընթացքում հայկական ԶՈՒ-ն թույլ է տվել ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին նախօրեի գիշերը իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից:

«Այս մասին ՊՆ-ն հայտարարեց, հստակ նշումներով ցուցադրվեցին նկարները։ Հետաքրքիր մի բան պիտի ասեմ՝ սա միակ տարածքը չէր, էլի կան այդպիսի տարածքներ, որտեղ կան ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների դիակներ։ Ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ տարածեց, և առաջացել է զավեշտալի հակասություն՝ եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ինչո՞ւ էին մնացել այդքան ժամանակ, և ինչո՞ւ էին մեր վերահսկողության տիրույթում։ Հետևությունները թողնում եմ բոլորին»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը խոսել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարության մասին, որով սպառնում են հարվածել Մեծամորի ատոմակայանին: Այդ հայտարարությունն իբր անում են հայկական կողմի տարատեսակ այն հայտարարութուններին ի պատասխան, որ իբր հայկական ԶՈՒ-ն պատրաստ է հարվածել ադրբեջանական ռազմավարական օբյեկտների.

«Ադրբեջանական գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում ՀՀ զինված ուժերի կողմից։ ՀՀ ԶՈւ  կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին»։

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ