![]()
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Միացյալ Նահանգների նախագահականը ընտրություններին կմասնակցի որպես անկախ թեկնածու: Այս մասին հայտնել է Օկլահոմայի ընտրական հանձնաժողովը և նշել, որ թեկնածուն ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Նախօրեին Intelligencer ամսագիրը հայտարարել էր, թե Ուեսթը չի մասնակցի ընտրություններին:
SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ուեսթը թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել էր թվիթերի իր միկրոբլոգում: Ռեփերին աջակցություն է հայտնել միլիարդատեր և Space X ընկերության ղեկավար Իլոն Մասկը: Նա նշել էր, որ վերջինս կարող է հույս դնել իր լիակատար աջակցության վրա: Նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգներում նախատեսված են նոյեմբերի 3-ին:
Independent presidential candidate Kanye West has qualified for the General Election ballot in Oklahoma. (Today is Oklahoma's deadline for Independent & Unrecognized Party presidential candidates to file statements of candidacy with their petitions or filing fee.)
— Oklahoma State Election Board (@OKelections) July 15, 2020
![]()