Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է նոր զոհի մասին

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․

Ադրբեջանական կողմը հայտնում է իր կողմից զոհի մասին

Մահացածի անունը՝ Նազիմ Աֆգամ օղլու Իսմաիլով

Ադրբեջանի դիտարկվող կորուստները կարող են մոտ լինել մեկ-երկու տասնյակ, բայց հստակ չեմ կարող ասել՝ Իջևանի լրատվական ճգնաժամային կենտրոնում հայտնեց կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ հորդորելով սպասել պաշտոնական հաստատման: Իսկ հայկական կողմի կրած վնասների մասին Հովհաննիսյանը մանրամասնեց.

«Այս գիշերվա ընթացքում տեղի ունեցած բավականին լայնածավալ մարտական գործողությունների արդյունքում մենք չենք ունեցել ոչ զոհեր, ոչ վիրավորներ: Ընդհանուր առմամբ, մեր ունեցած վիրավորների մասով էլ նշեմ, որ իրավիճակը չի փոխվել, մեկ վիրավորի վիճակը առավոտվա դրությամբ շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ունենք 10 վիրավոր, որոնցից 5-ի վիճակը միջին և միջինից ծանր է, որոնցից մեկի վիճակն է ծայրահեղ ծանր, մյուս հինգի վիճակը թեթև է, դուրս կգրվեն կամ արդեն դուրս են գրվել»,- նշեց Հովհաննիսյանը:

Զրահատեխնիկայի մասին՝ Հովհաննիսյանը նշեց, որ առնվազն մեկ զրահատեխնիկա խոցվել է մեր կողմից, բայց դիտարկվող հատվածում նաև կան ծխի հետքեր, գուցե այլ տեխնիկաներ ևս խոցվել են:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի երեկ արած հայտարարությանը՝ Հովհաննիսյանը նշեց.

«Չեմ կարծում, որ մի մեծ գովելու բան է, երբ հայտարարում ես մի քանի տասնյակ հազարանոց ցույց, որից 150-ն են ցանկանում գնալ առաջնագիծ»:

Ադրբեջանական կողմը հայտնում է իր կողմից զոհի մասինՄահացածի անունը՝ Նազիմ Աֆգամ օղլու Իսմաիլով

Posted by Taron Chakhoyan on Thursday, July 16, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ