Ադրբեջանական կողմը հայտնում է «Յաշմա» հատուկ ստորաբաժանումից 8 զոհերի և 11 վիրավոների մասին…» . Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօր առավոտյան «Յաշմա» էլիտար հատուկ ստորաբաժանումը մարտ է մտել հայ-ադրբեջանական սահմանին, սակայն հատուկ ստորաբաժանումը ձախողել է օպերացիան։

Առավոտյան մարտից հետո հատուկ նշանակության ուժերը լուրջ կորուստներ են ունեցել, մասնավորապես ՝հատուկ նշանակության ջոկատից 8-ը զոհվել են, 11-ը ծանր վիրավորումներ են ստացել։

Երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ ճամբարը, որտեղ տեղակայվել է ամբողջ ստորաբաժանումը, ընկել է հայկական հրետակոծության տակ: Հարվածները լուրջ էին, որից հետո ճամբարը ամբողջությամբ ավերվեց: Այս պահի դրությամբ նոր կորուստների մասին չի հաղորդվում:

Ադրբեջանական աղբյուրը նաև հայտնոմ է.

«Վերջին գործողությունները ցույց են տվել, որ «հայրենասեր» մտածող իշխանությունները հերթական անգամ իրենց դրսևորել են որպես սիրողական և ոչ մասնագետ, և հետևանքները շատ ծանր էին: Կորած դիրքերի ազատագրման մարտերում զոհվեցին մեր բանակի լավագույն զինվորները, այն զինծառայողները, ովքեր զինված ուժերի էլիտան են: Այս որդիները ամբողջ ժողովրդի հույսն էին, նրանց վրա հսկայական ռեսուրսներ էին ծախսվում, նրանք սովորում էին աշխարհի լավագույն ռազմական դպրոցներում: Իշխանությունները ՝ գերագույն գլխավոր հրամանատար Ալիևի գլխավորությամբ, վնասված հպարտության պատճառով, այդ տղաներին օգտագործում էին որպես թնդանոթի «բաժին» , պարզապես վերադարձնելու համար կորցրածը»:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօր առավոտյան «Յաշմա» էլիտար հատուկ ստորաբաժանումը մարտ է մտել հայ-ադրբեջանական…

Posted by Taron Chakhoyan on Thursday, July 16, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ