Ադրբեջանական կողմը մարտի դաշտում թողնելով իր դիակներն ու վիրավորներին դիմել է փախուստի

Banak.info մասնագիտացված կայքի տվյալներով ՀՀ ԶՈւ-երի «Անվախ» անունը կրող մարտական դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը հարձակում կատարելուց հետո մարտի դաշտում թողնելով սեփական դիակներն ու վիրավորներին, որոնց թիվը շուրջ մեկ տասնյակ է, դիմել է փախուստի։

«Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։

Զգուշացնում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ