![]()
Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ադրբեջանցիները ոչ մի առիթ չունեն մարտական բարձր տրամադրություն ունենալու: Շատ անտրամադիր ու վախեցած է Ալիևը, եթե ուզում եք տեսնել դա, միացրեք կառավարության նիստի ժամանակ նրա խոսքը ու նայեք շարժումներին, ավելի լավ է, որ չենք հասկանում խոսքի բովանդակությունը դա թույլ կտա ուշադիր լինել ժեստերին: Ինչ վերաբերվում է բանակին, ապա թե մեզ մոտ, թե այնտեղ բանակի հետ կապված ցանկացած լուր ներսում տարածվում է կայծակնային արագությամբ:
Հիմա պատկերացրեք զորքի վիճակը, երբ գիտի գեներալ է խփվել, հրետանու պետ, գնդապետ, մայոր և այլն, իսկ այսօր էլ տեսնում է չեզոք գոտում մնացած իրենց «սպեցնազի» զորքին: Ընդհանրապես` «սպեցնազ»-ն ունի կարևոր մեկ նշանակություն ևս, այն անպարտելիության միֆ է ստեղծում տվյալ բանակի զինվորի մոտ:
Այս ամենը զուգարդվում է Ադրբեջանի ներսում տարիներ շարունակ շրջանառված այն թեզը, համաձայն որի հայերը սոված են, զենք չունեն, կռվել չգիտեն և այլ, հիմա զինվորի ու քաղաքացիականի մոտ փլվում է տարիների այդ միֆը:
Ադրբեջանի հասարակությունը դուխաթափ է, դուք մի նայեք հազարավոր ցուցարարներին, նույնիսկ Ալիևն ընդունեց, որ ամբողջը ձևական է և որ 150 հոգի է ընդամենը կամավորագրվել: Կարծում եմ` իներցիայով լարվածաությունը կշարունակվի, բայց լուրջ գործողությունների չեն գնա հարևանները, նրանք հիմա չունեն ամենակարևորը` կռվելու ցանկություն և ոգի:
Ադրբեջանցիները ոչ մի առիթ չունեն մարտական բարձր տրամադրություն ունենալու: Շատ անտրամադիր ու վախեցած է Ալիևը, եթե ուզում…
Posted by Zohrap Yeganyan on Thursday, July 16, 2020
![]()