Նարդի` առաջնագծի մոտ. Տեր Արամ քահանա Միրզոյանն ուղիղ եթերում է

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ու Տավուշի թեմի առաջնորդ եպիսկոպոս Բագրատ Գալստանյանը զրուցում են սահմանի դրությունից և հիանում մեր բանակի սխրանքներով։

Տավուշի մարզի սահմանապահ Չինարի գյուղից տեսանյութ է հրապարակվել, որն անհնար է առանց ժպտալու և հուզվելու նայել։ Բերդի հոգևոր հովիվ տեր Արամ Միրզոյանը Facebook-ում ցույց է տվել, թե ինչպես են առաջնագծի մոտ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ու Տավուշի թեմի առաջնորդ սրբազան Բագրատ Գալստանյանն անհոգ նարդի խաղում, նրանց խաղին էլ հետևում են այլ չինարեցիները։

«Մեր այս հանգիստ վիճակն ուղիղ համեմատական է սահմանում մեր զինվորների կատարած սխրանքներին։ Մեր բանակն այս քանի օր է իսկական «մաստեր-կլաս» է ցույց տալիս», -ասում է տեսանյութում տեր Արամը, ապա դիմում Չինարիի գյուղապետին՝ խորհուրդ տալով սրբազանի հետ նարդիի խաղում «մեղմ» վարվել։

«Թող ինքը մտածի՝ ես իր հետ ոնց մեղմ վարվեմ»,- կատակում է տեր Բագրատը, ապա բարևում տեսանյութը դիտող մարդկանց։

Տեր Բագրատը պատմում է, որ ժողովուրդը Չինարիում խաղաղ ու հանդարտ են՝ անկախ նրանից, որ առավոտյան հրետակոծվել է գյուղը։ Երեք տուն է վնասվել։

«Ժողովրդին քաջալերելուց և միասին աղոթք անելուց հետո եկանք գյուղամեջ, տեսանք՝ նարդի են խաղում գյուղապետի հետ, որոշեցինք՝ մենք էլ մրցենք», -պատմում է։

Posted by Տեր Արամ քահանա Միրզոյան on Wednesday, July 15, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ