Երեւանի համայնքային միջոցներով կվերանորոգենք Այգեպարի մանկապարտեզը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երեւանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին:

Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երեւանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը:
#Միասին_ուժեղ_ենք
#Հավերժական_Հայաստան

Լուսանկարում. Այգեպարի մանկապարտեզը՝ հրետակոծությունից առաջ

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երեւանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր…

Posted by Hayk Marutyan on Thursday, July 16, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ