Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություն է տարածվում զոհված զինծառայողի մասին

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություն է տարածվում, որ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Տավուշ֊Թովուզ ուղղությամբ մարտերի արդյունքում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն (İsmayılov Nazim Əfqan oğlu)։

Նշվում է, որ Իսմայիլովն Աղստաֆայի շրջանի Քոլխալֆալի գյուղի բնակիչ էր։ Կորստի մասին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներն առայժմ որևէ հայտարարություն չեն տարածել։

Նշենք, որ BBC լրատվական գործակալության ադրբեջանական բաժնում նյութ է հրապարակվել, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըն հաստատել է ադրբեջանական բանակի կորուստների մասին տեղեկութունը և նշել, որ այդ մասին մանրամասն տեղեկություն կտրվի։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին՝ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Գիշերը ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի։

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն հաստատել սպանված զինծառայողի մասին տեղեկությունը։

Posted by Razm.Info on Thursday, July 16, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ