Չի բացառվում, որ ադրբեջանցի գեներալը սպանվել է հայկական ԱԹՍ-ի հարվածից

Հակառակորդի «Elbit Hermes 900» մոդելի իսրայելական մարտավարական խոշոր անօդաչու թռչող սարքը ՀՀ Զինված ուժերի կողմից խոցվել է «ОСА АКМ» արդիականացված համալիրով։ Այս ԱԹՍ-ի խոցումն ըստ փորձագետների աննախադեպ է, քանի որ այն անորսալի է համարվում եւ դրա գինը հասնում է 30 մլն դոլարի։ ԱԹՍ-ն ունի մոդուլային կառուցվածք, ինչը թույլ է տալիս արագ փոխել նրա վրա տեղադրված հիմնական սարքավորումները։ Կառավարումը կատարվում է արբանյակային կապի միջոցով վերգետնյա կառավարման կենտրոնից։

Ներկա դրությամբ Հայաստանն օդային ավելի մեծ գերակայություն ունի, քան Ադրբեջանը։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը։

— Պարոն Գրիգորյաներեկ ՀՀ Զինված ուժերին հաջողվեց ոչնչացնել հառակորդի անորսալի համարվող «Elbit Hermes 900» մոդելի իսրայելական անօդաչու թռչող սարքը։ Այս սարքն ի՞նչ հնարավորություններ ունի եւ արդյո՞ք ճիշտ են այն լուրերըոր դրա գինը հասնում է 30 մլն դոլարի։

— Այդ անօդաչու թռչող իսրայելական սարքը կարելի է ասել ամերիկյան սարքի պատճեն է։ Գինը շուկայում մոտավոր տատանվում է 30 մլն դոլարի սահմաններում։ Մարդիկ կային «ОСА АК» զինատեսակը մետաղի ջարդոն էին համարում, փաստացի սարքն իրեն փայլուն ցույց տվեց ոչ միայն Արցախում այլեւ Շամշադինի ուղղությամբ։

— Որքա

— Այս պահին երկու կողմից կիրառվող զինատեսակներն իրար համարժե՞ք են որակական առումով։

— Եթե մի կողմը հարձակողական զենք է գնում, մյուս կողմը փորձում է պաշտպանողական զենք գնել։ Ցամաքային գործողություններ, զորքերի տեղաշարժ մասշտաբային չի եղել եւ տանկերը նույնիսկ կրակային դիրքերից են կրակել։ Այդ առումով ինչ ունեն իրենք՝ նույնը ունենք մենք, նույն հրետանին, նույն հրթիռահրետանային միջոցները։ Մեր տեղական արտադրության ԱԹՍ-երն էլ փայլուն գործեցին, ինչի վառ ապացույցներն են ինչպես տարածված տեսանյութերը, այնպես էլ գերատեսչության հաղորդագրությունները։ Չի բացառվում, որ ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովը սպանվել է հայկական ԱԹՍ-ի հարվածից։ Մեր Զինված ուժերը հարաբերակցությունը պահում է։ Ներկա դրությամբ մենք օդային ավելի մեծ գերակայություն ունենք, քան իրենք, չնայած, որ իրենց ԱԹՍ-երը քանակով ավելի շատ են կամ գովազդված երկրներից գնված են, իսկ մերը հիմնականում տեղական արտադրության են։

ամբողջական հոդվածը՝ ArmTimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ