![]()
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է ներկայացրել, հաղորդում Ինֆոտեկա24-ը։
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, նախարարների կաբինետի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիևը դժգոհել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի գործունեությունից՝ ասելով, թե հուլիսի 12-ի իրադարձություններից հետո չի կարողացել գտնել նրան։
Հիշեցնենք, Մամեդյարովը որ 1991—1992 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության քաղարձանագրությունների բաժնի վարիչի պաշտոնը:
1992-ից 1995 թվականներին հանդիսացել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության քարտուղարը 1995—1998 թվականներին ղեկավարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչությունը:
1998—2003 թվականներին եղել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության խորհրդականներից մեկը: 2003—2004 թվականներին հանդիսացել է Իտալիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը:
2004 թվականի ապրիլի 2-ին նշանակվել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարի` այդ պաշտոնում փոխարինելով Վիլայաթ Գուլիևին:
![]()