![]()
Մեր ԶՈՒ-երի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ-ներ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական։ Այս մասին ասել է Արծրուն Հովհաննիսյանը ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ընթացող ճեպազրույցի ժամանակ:
«Ճիշտ է, պահպանվում է, այսպես ասենք, հրադադարի ռեժիմը։
Բայց մեր ԶՈՒ-երը բարձր մարտունակության մեջ են, զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակին, հետևում են հակառակորդի բոլոր զարգացումներին և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքների, լինի ցամաքային թե օդային։ մոտավոր հաշվարկներով 50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ»։
Հիշեցնենք, որ վելի վաղ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյան իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում էր կատարել, որտեղ ասվում էր.
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ։
![]()