![]()
Սինգապուրից մի տղամարդու մատն անդամահատել են վարակի պատճառով, որը ներթափանցել էր նրա օրգանիզմ ծովախեցգետիններ մաքրելու ժամանակ։
Ըստ AsiaOne-ի՝ տղամարդը ծակել է մատը շուկայում գնված ծովախեցգետնով: Սկզբում նա կարեւորություն չէր տվել պատահածին, սակայն հաջորդ օրը նրա ջերմաստիճանը բարձրացել էր, իսկ ծակված մատը՝ սեւացել։
Երբ տղամարդը դիմել էր հիվանդանոց, նրա մոտ նեկրոտիկ ֆասցիիտ էր ախտորոշվել՝ վարակ, որն առաջանում է Streptococcus pyogenes կամ Clostridium perfringens բակտերիաների հետեւանքով։
Հիվանդին շտապ վիրահատել էին: Նա կորցրել էր իր աջ ձեռքի ցուցամատի կեսը եւ երկու օր անցկացրել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Ըստ մասնագետների՝ եթե նա ավելի ուշ դիմեր բժիշկներին, ապա կարող էր մնալ առանց ձեռքի կամ մահանալ:
![]()