Գեներալ-մայոր Փոլադ Հաշիմով, գնդապետ Իլգար Միրզաև․ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է զոհերի մասին լուրը

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վալիեւն այսօր ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտնել է, որ այսօր առավոտյան հայկական կողմի կրակից սպանվել են ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը:

Նա հայտնել է՝ իբր հայկական կողմը հարյուրավոր տուժածներ ունի, տեխնիկայի՝ մեծաքանակ կորուստ, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ գեներալ Փոլադ Հաշիմովը ադրբեջանական բանակի 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ գնդապետ Իլգար Միրզեևը՝ հրետանու պետը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զոհերի թիվն այսպիսով, պաշտոնական տվյալներով, 6-ն է: Նրանցից մեկը, ինչպես երեկ հայտնել էինք, ԶՈՒ ավագ լեյտնենանտ է:

Հայկական կողմը զոհեր չունի, կա 5 վիրավոր, 2-ը՝ ոստիկանության ծառայողներ, 3-ը՝ պայմանագրային:

Լուսանկարում՝ փոխնախարար Քերիմ Վալիեւը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ