Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված վիճակը վատթարանում է․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կրկին ահազանգում է. տեսանելի ապագայում աշխարհը չի կարող վերադառնալ նորմալ կյանքին: Կազմակերպության պնդմամբ՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված վիճակը վատթարանում է: Կազմակերպության գլխավոր տնօրենի խոսքով՝ շատ երկրներ սխալ ուղղությամբ են շարժվում, նոր դեպքերի թիվը շարունակում է աճել այնտեղ, որտեղ ապացուցված հակազդեցության միջոցները կամ չեն սահմանվել կամ էլ դրանց չեն հետևել:

«Եթե պետությունները պարզ չհաղորդակցվեն իրենց քաղաքացիների հետ և համապարփակ ռազմավարություն չմշակեն վիրուսի փոխանցումը ճնշելու և կյանքեր փրկելու համար, եթե բնակչությունը չհետևի կորոնավիրուսին հակազդելու հիմնական կանոններին՝ պահպանել սոցիալական հեռավորություն, լվանալ ձեռքերը, կրել դիմակներ, ապա կունենանք համավարակի զարգացման միայն մեկ սցենար. վիճակը ավելի ու ավելի կվատթարանա»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

Կազմակերպության գլխավոր տնօրենը նաև հայտարարել է, որ կորոնավիրուսի ամենօրյա դեպքերի կեսը բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին և Բրազիլիային: Այս երկրները շարունակում են մնալ պանդեմիայի ակտիվ օջախները աշխարհում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ