Զավեշտալի իրավիճակ Ավստրալիայի առողջապահության նախարարի մասնակցությամբ

Ավստրալիայի առողջապահության նախարար Գրեգ Հանթը հեռուստաեթերում առաջին փորձից չի կարողացել բժշկական դիմակ դնել և հայտնվել է անհարմար իրավիճակում: Տեսանյութը հրապարակել է Пул №3 թելեգրամյան ալիքը:
Նախարարը 7news հեռուստաալիքի եթերում քաղաքացիներին կոչ է արել դիմակ կրել և պահպանել սոցիալական հեռավորությունը:

Դիմակ կրելը նախարարը որոշել է ցույց տալ սեփական օրինակով: Առաջին անգամ նա դիմակը դրել է` դրանով փակելով աչքերը: Հետո նա չի կարողացել դիմակի թելերն ամրացնել ականջին, իսկ դրանից հետո դիմակը շեղ է դրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ