Տավուշի հայկական աքցանը. ինչ խնդիր է լուծել բանակը

 

Ադրբեջանական կողմում բարձրաստիճան զինվորականների մահվան հանգամանքը խոսում է ոչ միայն հայկական հարվածի դիպուկության և ուժգնության մասին, այլ նաև այն մասին, որ ադրբեջանցիները մարտական գործողությունների անմիջական գոտի են, այսպես ասած, «գործուղել» բարձրաստիճան հրամկազմ: Դա էլ իր հերթին վկայում է երկու հանգամանքի մասին:

Փաստացի, ադրբեջանական զինուժն ի վիճակի է շատ թե քիչ արդյունավետ մարտական գործողություն վարել միայն այդ մակարդակի անմիջական ընդգրկվածության, ներգրավվածության պայմաններում: Մյուս կողմից, բարձրաստիճան զինվորականների, ընդհուպ գեներալների այդօրինակ «սերտ» ներգրավումը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի համար տեղի ունեցածը և արձանագրված կորուստը ունի չափազանց լուրջ նշանակություն, քան պարզապես դիրքային կորուստը:

Միևնույն ժամանակ, դա իր հերթին հասկանալի է՝ դատելով միայն լուսանկարներից, որում պատկերված են դիրքերը, որ ադրբեջանցիները կորցրել են իրենց իսկ սադրիչ գործողությունների հետևանքով: Լուսանկարներն իսկ միանգամայն պարզորոշ ի ցույց են դնում այդ դիրքերի գերակա նշանակությունը ամբողջական լայն հորիզոնով:

Այլ կերպ ասած, ինչպես նաև հենց ադրբեջանական, այսպես ասած, ոչ իշխանական օգտատերերն ու փորձագետներն են նշում, Բաքուն կորցրել է Թովուզի շրջանի հանդեպ վերահսկողությունը և այն այժմ հայկական ձեռքում է: Սա ի հերթին ռազմավարական առավելություն է ոչ միայն լոկ այդ շրջանի առումով, այլ ավելի լայն ընդգրկումով, եթե դիտարկում ենք հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ աշխարհագրությունը՝ ներառյալ արցախյան գոտին և հնարավոր, հիպոթետիկ ռազմական գործողությունների լայն մասշտաբն ու ճակատը: Այդ իմաստով, հայկական զինված ուժերի ձեռքբերումը հնարավոր լայնամասշտաբ որևէ ոտնձգության պայմաններում կատարելու է յուրօրինակ աքցանի դեր, ինչը, անկասկած, ունի Ադրբեջանին զսպող, կանխարգելիչ նշանակություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ