![]()
Հայաստանի վրա հարձակման արդյունքում Ադրբեջանը մեծ կորուստներ ունի, ադրբեջանական կողմից արդեն իսկ գրանցվել է 32 զոհ, իսկ մոտ 50 զինվորակական տարբեր աստիճանի՝ այդ թվում նաև ծանր, վիրավորումներ են ստացել:
Այս մասին հայտնում են Բաքվի և Անկարայի «Реалист» գործակալության աղբյուրները:
«Չնայած Թուրքիայի աջակցությանը, Ադրբեջանի հարձակումը չի հասել իր նպատակներին: Այս իրավիճակում, մոտ ժամանակներս, Բաքուն կարող է խնդրել հայկական կողմին հրադադարի մասին », — հայտնել է «Реалист» աղբյուրը Անկարայից:
Ըստ աղբյուրի, խոսակցություն է տեղի ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի պետերի միջև, որի ընթացքում թուրքական կողմը դժգոհություն է հայտնել ադրբեջանական բանակի գործողություններից՝ դրանք անվանելով «անպիտան»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերեմ Վելիևը հայտնել է, որ հայկական Զինված ուժերի հետ մարտերում զոհվել են Ադրբեջանի բանակի կորպուսներից մեկի հրետանու հրամանատար, գնդապետ Իլգար Միրզոևը, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը ու ևս հինգ զինծառայողներ՝ երկու մայոր, երկու ենթասպա և մեկ զինվոր, փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Այսպիսով, Ադրբեջանը հաստատել է իր արդեն 11 զոհերը։
Հայկական կողմի փոխանցմամբ՝ Հայաստանի Զինված ուժերը զոհեր չունեն։
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:
![]()