![]()
Մարիամ Ծատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Առնվազն պետք է հողաթափիկ ինֆուզորիա լինես, որ չհասկանաս, թե ինչու է վարչապետը Կառավարության նիստում Տոնոյանին ՈւԱԶ֊ի հետ կապված հարց տվել, թե ինչ առողջ, քաղաքակիրթ ու կենսական է Աննա Հակոբյանի՝ որպես հայ մոր, կնոջ հավաքական կերպարի կողմից խաղաղություն հաստատելու ուղերձը, թե ինչքան ոգի տվող է ՊՆ֊ի ու Գլխավոր շտաբի վճռական գործողությունները, ինչքան տեղին ԱԳՆ խոսնակի հայտարարությունները, ԱԺ որոշ պատգամավորների ելույթները։
Եվ նրանք պարտադիր չէ, որ նույն բառամթերքով խոսեն և նույն հաղորդագրությամբ հանդես գան։
Առնվազն միաբջիջ կենդանի պետք է լինես, որ չհասկանաս, երկրի վարչապետը գերագույն գլխավոր հրամանատարն է և առանց նրա հանձնարարականի ոչ մի գործողություն, դիրքի բարելավում, սպառազինության ձեռքբերում կամ առաջխաղացում չի լինում։ Էդ նույն ինֆուզորիաների ավագ սերունդն էլ ժամանակին առաջ էր քաշել մեր ռազմական առաջխաղացման ժամանակ Լևոնի Տեր֊Պետրոսյանի իբր թե անտեղյակ լինելու պառակտիչ թեզը։
Մի հետևեք նորահայտ, քյառթու ու ժամը մեկ 168֊ին հարցազրույց տվող ադրբեջանագետներին, քաղաքագետներին, հակահիգենիկ «ադեկվադ» վերլուծագանգերին ու հրապարականման մամուլին ։
Միայն ու միայն պաշտոնականին։
ՀԳ՝ ի դեպ հողաթափիկ ինֆուզորիան ու միաբջիջները նախակենդանիներ են։ Այո, սրանք էլ են նախակենդանի։
Առնվազն պետք է հողաթափիկ ինֆուզորիա լինես, որ չհասկանաս, թե ինչու է վարչապետը Կառավարության նիստում Տոնոյանին ՈւԱԶ֊ի հետ…
Posted by Մարիամ Ծատրյան on Tuesday, July 14, 2020
![]()