Նոր՝ բացառիկ կադրեր. Հայկական կողմի գիշերային պատժիչ գործողությունները

Համացանցում հայտնվելմէ նոր՝ բացառիկ տեսանյութ, որտեղ ցուցադրվում են հայկական կողմի գիշերային պատժիչ գործողությունները

Հիշեցնենք, որ քիչ առաջ Թովուզում կայացած ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերեմ Վելիևը հայտնել է, որ հայկական Զինված ուժերի հետ մարտերում զոհվել են Ադրբեջանի բանակի կորպուսներից մեկի հրետանու հրամանատար, գնդապետ Իլգար Միրզոևը, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը ու ևս հինգ զինծառայողներ՝ երկու մայոր, երկու ենթասպա և մեկ զինվոր, փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Այսպիսով, Ադրբեջանը հաստատել է իր արդեն 11 զոհերը։

Հայկական կողմի փոխանցմամբ՝ Հայաստանի Զինված ուժերը զոհեր չունեն։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

Հայկական կողմի գիշերային պատժիչ գործողությունները

Posted by Taron Chakhoyan on Tuesday, July 14, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ