![]()
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք.
Քիչ առաջ Թովուզում կայացած ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերեմ Վելիևը հայտնել է, որ հայկական Զինված ուժերի հետ մարտերում զոհվել են Ադրբեջանի բանակի կորպուսներից մեկի հրետանու հրամանատար, գնդապետ Իլգար Միրզոևը, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը ու ևս հինգ զինծառայողներ՝ երկու մայոր, երկու ենթասպա և մեկ զինվոր, փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Այսպիսով, Ադրբեջանը հաստատել է իր արդեն 11 զոհերը։
![]()