Հակառակորդը կրակոցներ է արձակել «Տավուշ Տեքստիլի» ուղղությամբ. գործարանի աշխատանքը ժամանակավոր դադարեցվել է


Հակառակորդը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Չորաթան գյուղում գտնվող «Տավուշ Տեքստիլ» ընկերության ուղղությամբ։ Այս տեղեկությունը հաստատեց «Տավուշ Տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը:

Նա նշեց, որ այս պահին գործարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, մարդկանց տարհանել են։

«Մարդկային եւ գույքային որեւէ կորուստ չունենք։ Մեր տղաները դրանց բերանը լավ փակել են։ Ամեն ինչ կարգին է, անհանգստանալու կարիք չկա»,- ասաց ընկերության տնօրենը։

Քիչ առաջ ադրբեջանցի ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, թե սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը: Հրապարակումից քիչ անց հեռացրել էր գրառումը:

Մենք հիմա փորձում ենք ճշտել տեղեկության արժանահավատությունը: Սա առավել ուշագրավ է, քանի որ նշված անձինք զբաղեցնում են բարձր պաշտոններ: Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն է, իսկ Իլգար Միրզեևը նույն կորպուսի հրետանու պետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ