![]()
Ի՞ՆՉ ԱՐԺԵՆ ՏԱՎՈՒՇԻ ԴԻՐՔԵՐԸ
Ուշագրավ է, որ Հայոց բանակը դիրք է գրավում, իսկ նախկինները կորստի ցավ են ապրում:
Այստեղ առերևույթ երկու տարբերակ կարող է լինել:
1. Նախկինները պատկերացրել են, որ եթե իրենք իշխանություն լինեին, Ալիևից որքան որքան գումար կվերցնեին, եթե Տաուշում դիցուք երկու դիրք վաճառեին և թողնեին, որ ազերիները մի 50 հայ զինվոր սպանեին և այդ գումարի չափից իրենց մոտ կորստի ցավ է առաջացել:
2. Նախկինները իրենք են վճարել Ալիևին, որ վերջինս հարձակվի, իսկ իրենք էլ այդ հողի վրա իշխանափոխություն իրականացնեն, սակայն սխեման չգործեց և Ալիևին վճարած գումարը փաստորեն կորավ, որն էլ նրանց մոտ կրկին կորստի ցավ առաջացրեց:
Մտածելու տեղիք է տալիս նաև այն փաստը, որ Ալիևը հարձակվեց Ռ.Քոչարյանի ազատ արձակվելուց օրեր անց, ընդ որում մեկ օր ակտիվ կրակելուց հետո Ալիևը հանկարծակի դադարեցրեց հրետակոծումը:
Վերլուծելով այս ամենը ինձ մոտ հավաստի կասկած առաջացավ առ այն, որ Ալիևը կրակել է այնքան, որքան որ իրեն վճարել են:
Արձանագրենք նաև, որ Վարչապետի ջանքերը բանակի կայացման գործում անցան առաջին փորձությունը և ցույց տվեցին, որ նա ճիշտ ուղղու վրա է:
Արձանագրենք նաև, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ, գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով, 18 տարեկան երեխաները չմասնակցեցին ռազմական գործողություններին, այլ նրանց արագ փոխարինեցին պայմանագրային, փորձված զինծառայողները, որն էլ փրկեց մարդկային կյանքեր:
Ամփոփեմ հարցով, ուղղված նախկիններին:
Դուք որքան գումարի դիմաց է՞իք պատրաստվում վաճառել Հայ ժողովրդի համար անգին, Հայկական դիրքերը, որ այնպիսի կորստի ցավ ապրեցիք բանակի հաղթանակից, որ ընկաք ընկճախտի մեջ:
Արտակ Գալստյան
![]()