Պատժիչ գործողություններ. ՊՆ-ն հրապարկեց խոստացված տեսանյութը

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է խոստացված տեսանյութը՝ «պատժիչ գործողություններ» խորագրով:

ՊՆ մամլո խոսնակը գրել է․

#Armstrikedrone ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը

Հ․Գ․ վերջը ուշադիր նայեք
Հ․Գ․ նոր տեսանյութերը՝ առաջիկայում

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Հարգելիներս, Ադրբեջանը դեռ կապիտուլյացիա չի ստորագրել, ինչքան էլ որ դաժան կորուստներ են կրում, պարտվում են, միևնույնն է՝ զենքեր ունեն և կարողանում են կրակել։ Մենք հաստատ ավելին ենք անում, քան իրենք։ Խնդրում եմ՝ իրենց կրակելու մասին լուրերը մի տարածեք»։

Առավոտյան Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշի ուղղությամբ, գիշերը համեմատաբար հանգիստ է անցել: 

«Գիշերը համեմատաբար հանգիստ է անցել: Փառք մեր բանակին»,- գրել էր նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ