Ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում Բերդ համայնքի ուղղությամբ

Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։

Համայնքի ղեկավարն այլ մանրամասներ չի հաղորդել՝ նշելով, որ այս պահին չի կարող խոսել։

Ավելի վաղ, ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ