Արամ Ա կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին:

Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«Այսօր առավոտյան Վեհափառ Հայրապետը կապ հաստատեց Հայաստանի վարչապետ մեծարգո Նիկոլ Փաշինյանի հետ և իր օրհնությունն ու զորակցությունը հայտնեց հայոց քաջարի բանակին»,- գրված է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ