«Հակառակորդի հատուկ նշանակության ծառայությունները հայ օգտատիրոջ անվան տակ հայատառ գրառումով ապատեղեկատվություն են տարածում…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Նման իրավիճակներում սոցցանցերում պետք է խստագույնս ուշադիր լինել…

Հակառակորդի հատուկ նշանակության ծառայությունները հայ օգտատերերի անվան տակ փորձել են և էլի կփորձեն ապատեղեկատվություն տարածել հայկական կողմի կորուստների մասին:

Արդեն իսկ գրանցվել են մի քանի դեպքեր, երբ հայ օգտատիրոջ անվան տակ հայատառ գրառումով ապատեղեկատվություն են տարածում:

Մի տրվեք սադրանքներին, հետևեք միայն պաշտոնական և վստահելի աղբյուրներին:

ՀԳ. Մինչ այժմ տեղի ունեցաղ միջադեպերի արդյունքում հայկական կողմը տարածքային և մարդկային կորւստներ չունի…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ