![]()
Տասնյակ ոստիկաններ Խոր վիրապից բերման ենթարկեցին կամ ձերբակալեցին Նարեկ Մալյանին և «Վետո» շարժման մի քանի մասնակիցների՝ առանց պատճառները ներկայացնելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով Երևան-Արտաշատ մայրուղով ընթանալիս հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ՝ նշելով, որ մեկնում է Արտաշատ։
«Նրանք նախապես տեղեկացրել էին (նկատի ունի «Վետո» շարժման մասնակիցներին- Tert.am ), որ պատրաստվում են այսօր` հուլիսի 13-ին՝ արտակարգ դրության հերթական երկարացման օրը, այն օրը, երբ հերթական անգամ Կառավարությունը սահմանափակում և խախտում է մեր ողջ բնակչության մի շարք իրավունքներ, իրականացնել ավտոակցիա-բողոք, որը կմեկնարկեր Խոր Վիրապից»,- ասաց նա:
Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ կազմակերպվողը օրինական միջոցառում էր, որևէ կերպ արգելված չէ ավտոերթը:
«Շատ կոպիտ, ցուցադրական ձևով, ուղիղ եթերով Ոստիկանությունը բերման է ենթարկում Նարեկ Մալյանին և մի քանի այլ անձնաց: Սա խայտառակություն է»,- ասաց նա՝ նկատելով, որ հիմա բոլորս մտքով մեկ այլ տեղ ենք՝ սահմանին ենք, բայց մեզանում ընդունվող բարքերը դառնում են Հայաստանի ադրբեջանացման փորձ:
![]()