«Հետ է եկել այն ժամանակները, երբ ադրբեջանցի շարքայինը վախենում էր կրակել մեր դիրքերի ուղղությամբ, քանզի կար հրահանգ մեկին երեք պատասխանել…». Զոհրապ Եգանյան

Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրաում է կատարել, որտեղ ասվում է.

Այսուհետ մենք հանգիստ կարող են Տավուշով գնալ Թբիլիսի, ապրեն մեր տղեքը: Մեկ բան էլ` կարծես թե հետ է եկել այն ժամանակները, երբ ադրբեջանցի շարքայինը վախենում էր կրակել մեր դիրքերի ուղղությամբ, քանզի կար հրահանգ մեկին երեք պատասխանել:

Դա սկսած 90-ականներից մինչև 2000-ականների կեսեր: Հետո եկավ արատավոր մի «հրաման», որ բանի տեղ մի դրեք նրանց կրակոցները, խնայեք զինամթերքը ու դա հանգեցրեց նրան, որ հաբռգեցին ադրբեջանցիները:

Ծառայած տղաները կհասկանան, թե ինչ եմ ասում, ապրեք տղեք ջան։

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, կառավարության արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից՝ ի՞նչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին երեկ, և ինչպիսի՞ն է վիճակն այսօր: Նախարարը նշեց՝ երեկ մեր դիրքերին մոտեցել է ՈՒԱԶ, զինծառայողներն անհասկանալի պատճառով դուրս են եկել և շարժվել դեպի մեր դիրք: Տոնոյանը հստակեցրեց՝ դիրքը ՀՀ տարածքում է՝ անմիջապես մեր սահմանի վրա:

«Քանի որ շարժումն անսպասելի էր մեր զինծառայողների համար, նրանք ստանում են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը՝ կոչ են անում լքել տարածքը: Նրանք վերադառնում են, որից հետո սկսվում է հրետակոծություն դեպի նույն դիրքը»,- ասաց Տոնոյանը:

Նախարարը նշեց, որ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, հրետակոծությունը վերսկսում է, դադարը եղել է գիշերը՝ 3:30-ից 5:30-ն: Տոնոյանը հայտնեց՝ բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, լռեցվում, որի արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ:

Այսուհետ մենք հանգիստ կարող են Տավուշով գնալ Թբիլիսի, ապրեն մեր տղեքը: Մեկ բան էլ` կարծես թե հետ է եկել այն ժամանակները,…

Posted by Zohrap Yeganyan on Monday, July 13, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ