«Մարի Իզմիրլյան» մանկատան համաճարակային վիճակի մասին նոր լուր

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Մարի Իզմիրլյան» մանկատան համաճարակային օջախը համարվում է վերացած, քանի որ COVID-19-ի վերջին արձանագրված դեպքի վարակելիության շրջանի ավարտից հետո անցել է հիվանդության առավելագույն գաղտնի շրջանը ևս, և նոր դեպքեր չեն արձանագրվել թե՛ սաների, թե՛ անձնակազմի մոտ, հայտնում է Արաբկիրի բժշկական համալիրի Ֆեյսբուքի էջը։

Հիշեցնենք, որ մանկատանը COVID-19 վարակի առաջին դեպքերը գրանցվել էին մայիսի 25-ին, ինչին արագ արձագանքել էր «Արաբկիր» ԲՀ-ը` ստեղծելով մասնագիտական աշխատանքային խումբ, ոը տեղում՝ հենց մանկատանը, իրականացրել է մի շարք հակահամաճարակաբանական միջոցառումներ՝ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով, իսկ ստացիոնար բուժման կարիք ունեցողները մասնագիտական ստացիոնար բուժում են ստացել «Արաբկիրի» համապատասխան բաժանմունքներում:

‼️‼️‼️Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Մարի Իզմիրլյան մանկատան համաճարակային օջախը համարվում է վերացած, քանի որ…

Posted by Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր on Sunday, July 12, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ