![]()
Որոշեցի մի փոքր շուտ սկսենք մեր միասնական աղոթքը, որ կարողանանք մի փոքր ներկայացնել Մովսեսում տիրող իրավիճակի մասին: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը: Նա ձեռքով ցույց է տվել մոտակա բարձունքներն ու ասել.
«Եթե տեսնում եք, դիմացի դիրքերը մինչեւ այս մասը մեր հսկողության ներքո է, ամբողջը վերահսկվում է: Մարտական գործողությունները կատարվել են բարձրունքի հակառակ կողմում: Բնակչությանն ընդհանրապես որեւէ վտանգ չի սպառնացել: Ինչպես երեկ ասացի, միջդիրքային ընդհարում է եղել, եւ մենք շատ ձիգ ենք, շատ պատասխանատու եւ շատ կոնկրետ միջոցառումներ են իրականացնել, որ սսկեցնեն հակառակորդին: Ամբողջ գիշերվա ընթացքում կես ժամը մեկ, կամ մեկ ժամը մեկ կրակոցներ եղել են, իսկ առավոտյան կողմ ավելի ակտիվացան:
Մերոնք շատ վճռական են ու շատ ուժեղ, որովհետեւ մենք մեր դիրքերին նայում ենք խաչով, առանց աղոթքի ոչինչ չի արվում այստեղ»: քահանա Տեր Աբել Քարտաշյանը ցուցադրեց այդ հատվածում տեղադրված խաչքարը, որի վրա գրված է. «Սահման հավատքի, սահման հայրենիքի եւ սահման քաջերի»: «Այստեղ բնակվում են քաջեր, մեր մասին չմտածեք, ամեն ինչ շատ լավ է, մեր տղաները շատ պատասխանատու ձեւով են իրենց պահում եւ մենք այսօր մեր միասնական աղոթքը պիտի հնչեցնենք: Անհանգստանալու կարիք չկա, գյուղում ամեն ինչ խաղաղ է: Այս օրերը, որ անցնեն, ես կբացատրեմ, թե իմ խոսքի մեջ հանդարտության պատճառն ինչ է, բայց թող չհանգստանան այն մարդիկ, որոնք պետք է անհանգստանային: Խաչը, զենքը եւ բահը մեր ձեռքից չենք դնում»,-ընդգծեց նա: Քահանան առավոտյան աղոթք է հնչեցրել:
Posted by Միասին on Sunday, July 12, 2020
![]()