![]()
Դվինում հայտնաբերված բուրգը` ծածկված հաստ հողաշերտով, դեռ բացվելու է և բացելու իր գաղտնիքները.
Հայաստանում բո՞ւրգ… Մենք սովոր ենք դրանք տեսնել Եգիպտոսում, հայտնի են նաև ացտեկների, մայաների քաղաքակրթություններին պատկանող հնդկացիական բուրգերը Հարավային Ամերիկայում, և հանկարծ առաջին հայացքից անհավատալի ու տարօրինակ լուր հայտնվեց` Հայաստանում բուրգ կա, բուրգ է հայտնաբերվել:
Մեր զրուցակիցը հին և կորուսյալ քաղաքակրթությունների գաղտնիքների հետազոտող, աշխարհահռչակ «National Geographic» («Նեյշնլ Ջեոգրաֆիկ»), «Նռան հատիկ» (ԱՄՆ), «Անդին» ամսագրերում, Ռուսաստանում հրատարակվող «Քրոնոս» միջազգային հանդեսում և այլ պարբերականներում հրապարակված բազմաթիվ հոդվածների հեղինակ Վազգեն Գևորգյանն է` Գուսան Համազասպի որդին:
Նրանից առաջ էլ տեղացիներն իմացել, տեսել, հասկացել, համոզվել են, որ Դվինի կամ, ավելի շատ, Գետազատ գյուղի մոտ գտնվող ուշագրավ բլուրը սոսկ բլուր չէ, նրա տակ ինչ-որ խորհրդավոր շինություն է թաքնված, սակայն Վազգեն Գևորգյանն առաջինն է նկատել ու հասկացել, որ այդ շինությունը բուրգ է:
![]()