ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանին իր 3 զոհերի մասին
Հայաստանի հետ սահմանին բախման հետևանքով կիրակի օրը զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը աճել է մինչև 3: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էին 2 զոհերի և 5 վիրավորների մասին:
«Չնայած բժիշկների ջանքերին, ծանր վիրավորում ստացած զինծառայողը նույնպես մահացավ», — ասվում է զեկույցում:
![]()