![]()
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։
Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանին իր 3 զոհերի մասին
Հայաստանի հետ սահմանին բախման հետևանքով կիրակի օրը զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը աճել է մինչև 3: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էին 2 զոհերի և 5 վիրավորների մասին:
«Չնայած բժիշկների ջանքերին, ծանր վիրավորում ստացած զինծառայողը նույնպես մահացավ», — ասվում է զեկույցում:
![]()