Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանին իր կողմից 3 զոհերի մասին

Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանին իր 3 զոհերի մասին

Հայաստանի հետ սահմանին բախման հետևանքով կիրակի օրը զոհված ադրբեջանցի զինծառայողների թիվը աճել է մինչև 3: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էին 2 զոհերի և 5 վիրավորների մասին:

«Չնայած բժիշկների ջանքերին, ծանր վիրավորում ստացած զինծառայողը նույնպես մահացավ», — ասվում է զեկույցում:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

աղբյուրը՝  ТАСС

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ