Սբ. Սոֆիայի մայր տաճարի գմբեթը 994 թ-ին վերականգնել է Տրդատը

Նկարիչ Սուքիաս Թորոսյանը պատմական վկայություններ է բերում ասելով , որ Կոստանդնուպոլսում երկրшշшրժից հետո փլվել է Սբ. Սոֆիայի մայր տաճարի գմբեթը և վերականգնելու համար Տրդատն է հրավիրվում .

«Ըստ հայ պատմիչների (Ստեփանոս Տարոնեցի և այլք) վկայության, այն բանից հետո, երբ Կոստանդնուպոլսում երկրшշшրժից հետո փլվել է Սբ. Սոֆիայի մայր տաճարի գմբեթը, Տրդատն է հրավիրվում այն վերականգնելու համար։ Նա գմբեթը կառուցում է 4 մույթերի (սյուների) վրա, տալով նրան հայկական ճարտարապետական ոճ, ապա կամարի վրա հայերեն տառերով գրում է Տրդատ։ Այդ աշխատանքներն ավարտվում են 994 թ.։

Այս ամենը գիտենք դասագրքերից և գիտենք որ այն մինչ օրս ամուր կանգնած է, սակայն կա մի առասպել, որ սյուների վրա փորագրած խաչերը, մարդաբոյ բարձրության վրա, ուր հավատացյալները եկեղեցի մտնելուց համբուրում են, փորագրվել է 10-րդ դարում և իփր Տրդատը ասել է-«Ժողովրդի հավատն է որ պահելու է գմբեթը»։Որևե փաստ չկա, բայց առասպելը գեղեցիկ է։Լուսանկարում Սբ.Սոֆիայի սյան վրա փորագրած խաչերից մեկն է։»

Հիշեցնենք , որ Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշել է Սուրբ Սոֆիան վերածել մզկիթի:

Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ այլ պետությունների կարծիքը չի փոխի Անկարայի որոշումը ՝ որպեսզի Սոֆիայի կարգավիճակը թանգարանից վերածվի մզկիթի:

«Թուրքիան որոշել է փոխել Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթ ՝ հիմնվելով ժողովրդի ցանկության և կամքի վրա: Այլ երկրների կարծիքը չի կարող ազդել մեր որոշման վրա», – ասել է Թուրքիայի առաջնորդը:

Պետական խորհուրդը` Թուրքիայի բարձրագույն վարչական մարմինը, հուլիսի 2-ին կայացած 17 րոպե տևողությամբ նիստում հայտարարել է, որ վճիռ կկայացնի 15 օրվա ընթացքում։

Նշենք, որ Սուրբ Սոֆիան մզկիթի չվերածելու մասին հայտարարություններով ու հորդորներով են հանդես եկել ԱՄՆ-ը պետքարտուղարությունը, Ռուս ուղղափառ եկեղեցին, Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, Հունաստանը, Պետդուման և այլն։ Պոլսո հայոց պատրիարքն առաջարկում է՝ Սբ. Սոֆիայում մեկտեղվեն քրիստոնեական և իսլամական աղոթքները։

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է VI-րդ դարում՝ Հուստինիանոս կայսեր հրամանով։ Երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին էր ստացել թանգարանի կարգավիճակ։ Սուրբ Սոֆիայի տաճարը 1985թ․-ին գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը վերածել մզկիթի՝ զրկելով թանգարանի կարգավիճակից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ