Հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայը և նրա դուստր Արադխյան վարակվել են COVID-19-ով: Այս մասին իր Twitter- ում գրել է հնդիկ դերասան Աբխիշեկ Բաչչանը, որը բոլիվուդյան աստղի ամուսինն է:

Բաչչանի խոսքով՝ կնոջ և դստեր կորոնավիրուսի թեստերի արդյունքները դրական են եղել:

Ըստ նրա՝ Ռայն ու Արադխյան «կարանտինը կանցկացնեն տանը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բոլիվուդյան դերասան Ամիտաբխ Բարչանի մոտ հայտնաբերել էր կորոնավիրուս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ