![]()
Ամռանը մարդկային օրգանիզմը կարծես «գործադուլ» է հայտարարում: Շոգը դանդաղեցնում է նյութափոխանակությունն ու ուղեղի աշխատանքը: Ամենասովորական, առօրյա աշխատանքը թվում է դժվար: Բժիշկներն առաջարկում են 6 մթերք, որոնք կօգնեն օրգանիզմին պայքարել շոգի դեմ:
1. Ջուր
Ուղեղի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է սովորական ջուր: Բանն այն է, որ ուղեղը 80 տոկոսով բաղկացած է ջրից, և պետք է պարբերաբար ջրով «լվացվի»՝ աշխատելու համար: Այդ պատճառով ջուրն ուղղակի անհրաժեշտ է. հատկապես ամռան շոգին: Կարող են օգնել նաև միրգն ու բանջարեղենը, որոնք նույնպես մեծ քանակությամբ ջուր են պարունակում:
2. Օմեգա 3
Օմեգա 3 հագեցած ճարպաթթուները ևս շատ կարևոր են օրգանիզմի համար: Դրանք բարերար ազդեցություն ունեն արյունատար անոթների վրա և կանխում են աթերոսկլերոզը: Դրանք նաև նպաստում են գլխուղեղի թաղանթի ամրացմանը: Օմեգա 3 պարունակող մթերքները նպաստում են ինֆորմացիայի հեշտ մտապահմանը և կոգնիտիվ մտածողության զարգացմանը: Օմեգա 3 պարունակում է ծովամթերքը, կտավատի յուղը, հունական ընկույզը:
3. Ֆոսֆոլիպիդ պարունակող մթերքներ
Ֆոսֆոլիպիդները հագեցած ճարպեր են, որոնք պարունակում են ֆոսֆոր: Ֆոսֆոլիպիդները ամրացնում են նյարդային համակարգը և ապահովում նյարդային վերջավորությունների անխափան աշխատանքը: Ֆոսֆոլիպիդներ կան ձվի, լյարդի, հնդկահավի մսի, սոյայի, ոսպի, բուսական յուղերի, ելակի, չամիչի և ցիտրուսային մրգերի մեջ:
4. Վիտամին D պարունակող մթերքներ
Վիտամին D-ի պակասը կարող է հանգեցնել տրամադրության անկման, դեպրեսիայի, ուժերի նվազման, նյարդայնության, անուշադրության: Կարճ ասած՝ վիտամին D-ն անտիդեպրեսանտ է: Իսկ այդ վիտամինը պարունակվում է ձվի դեղնուցում, յուղոտ ձկների, մսի և կաթնամթերքի մեջ:
5. Վիտամին B պարունակող մթերքներ
Վիտամին B պարունակող մթերքները կարևոր են մեր ուղեղի համար: Վիտամին B 12-ի պակասը զգացվում է տարիների ընթցաքում՝ թույլ քայլվածքը, մոռացկոտություն, գլխապտույտներ. այդ ամենը վկայում են վիտամին B 12- ի պակասի մասին: Այն ևս պարունակվում է ձկան, մսի, լյարդի, կաթնամթերքի մեջ: Վիտամին B 6-ը բարելավում է նյարդային համակարգի աշխատանքը, հիշողությունը, օգնում է հաղթահարել սթրեսը: Այն պարունակվում է հունական ընկույզի, ելակի, բանանի, նարնջի և գազարի մեջ:
6. Բազուկի հյութ
Ուղեղի լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտ է պահպանել արյունատար անոթների անցանելիությունը: Տարիքի հետ անոթները նեղանում են: Ուղեղի արյունատար անոթները պահպանելու համար անհրաժեշտ է խմել բազուկի հյութ: Նախ դա իջեցնում է արյան ճնշումը, ապա խթանում է արյան շրջանառությունը դեպի ուղեղ:
![]()