«Մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին». Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դատելով ադրբեջանցիների մասսայական գաղթից իմ էջ, նաև նյարդային մեկնաբանություններից, մի բան կարելի է եզրակացնել՝ փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին, որոնք նախ, օրը ցերեկով անհասկանալի պատճառով ուազիկով սահմանը խախտելու փորձ են ձեռնարկել և որոնց մեր զինծառայողները, որպես բարի կամքի դրսևորում, փախչելու հնարավորություն էին տվել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել  է ադրբեջանական զինուժի  2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։

Հիշեցնենք՝  ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Դատելով ադրբեջանցիների մասսայական գաղթից իմ էջ, նաև նյարդային մեկնաբանություններից, մի բան կարելի է եզրակացնել՝ փաստորեն…

Posted by Shushan Stepanyan on Sunday, 12 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ