Կորոնավիրուսից մահվան քանի նոր դեպք է գրանցվել Հայաստանում

Հուլիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 577 նոր դեպք և 214 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (կին), 87 (կին), 67 (տղամարդ), 37 (տղամարդ), 63 (տղամարդ) և 86 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 182 է:

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 31969
Առողջացածներ — 19633
Փաստացի բուժվողներ -11589
Ընդհանուր թեստեր — 134989
Մահվան ելքեր — 565
Մահվան ելքեր այլ պատճառով –182

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ