![]()
Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ հայ կինը ներակայանում է պլաստմասե դիմակով:
Առաջին հայացքից վում է թե արտասովոր ոչինչ կա, սակայն երբ կինը սկսում է խոսալ, պարզ է դառնում, որ կինը կրում է մարդկային դեմքի տեսքով դիմակ:
«Վիրուսը գալիսա կպնումա… ռեկաշետով հետա թռնում…»,- այսպես է կինը նկարագրում իր պատրաստած դիմակը, որով փորձում է պաշտպանվել կորոնավիրուսից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանում հուլիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31392 դեպք, որոնցից 19419-ն` առողջացած, 559-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11234 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 133104 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 489 նոր դեպք և 710 առողջացած։
Մահվան 13 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 67 (տղամարդ), 71 (կին), 76 (կին), 79 (տղամարդ), 93 (տղամարդ), 67 (տղամարդ), 71 (կին), 71 (կին), 78 (կին), 95 (կին), 70 (տղամարդ), 59 (կին) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 180 է:
Ռեկաշետով ուղիղ ճակատին…
Posted by Taron Chakhoyan on Saturday, 11 July 2020
![]()