![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Խելքի աշեցեք․․․
Հայոց եկեղեցու դերն ու նշանակությունը երբեք չփորձեք առարկայնացնել, այն էլ դպրոցական ինչ որ առարկայի դասավանդմամբ մի որոշեք նրա լինել չլինելու հարցը։
Lավ ինչքան կարելի է ասել ու ասել, որ այս պետությունը չի կարող կառուցվել ձևի վրա, որտեղ չկա բովանդակություն։ Չգիտես ինչու գրեթե բոլորը դարձան «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի գիտակներ, մեծից փոքր սկսել են դրա կարևորության մասին խոսել , թե բա չլինի առարկան չի լինի քրիստոնյա առաջին ազգը, կդառնանք աղանդավոր ու էլ Աստված գիտի ինչ ցնդաբանություն… այ այստեղ ՍՏՈՊ․․․
Ես և իմ հասակակիցները ու մեզանից ավելի մեծ սերունդը այդ առարկան չի անցել դպրոցում, բայց մեկդ չփորձի դրանով որոշել իմ քրիստոյա լինել չլինելը, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելը։
Հա, գիտեմ առարկայի հանելը շատերին թեմա տվեց սոված շան պես ոսկոր գտնելու ժամանակ գռմռալու, բայց էդ մարդիկ մոռանում են, որ իրենց ժամանակ, երբ առարկան դասավանդվում էր դպրոցում, իրենք և գռփում էին, և շնանում , և սպանում․․․ Այ այստեղ ուղղակի դուք լռեք… լռեք ու լռեք… ձեր գործերը ձեր փոխարեն առավոտից երեկո գոռում գոչում են բոլորի ականջներին, ինչքան կարողացել եք հետևել եք ձեր կողմից դասավանդված առարկայի արժեհամակարգին, ողբամ զձեզ ու ձեր ասածի ․․
Եկեղեցու որոշ սպասավորների մտքերը ուղղակի գալիս են ապացուցելու , որ մեր եկեղեցին վտանգված է հենց նրանց իսկ ներկայությամբ։ Խոսում են տաս պատվիրաններից, ովքեր կուսակրոն լինելով շնանում են, քահանա լինելով աշխարհիկ ոչ մի հաճույքից իրենց չեն զրկում, կնունք – հարսանիք անելիս մինչև խաչը ձեռքն առնելը գին են խոսում, պայմանավորվում․․․ ախր որ մեկն ասենք։
Էսքան մտահոգված եք էս առարկայով, բա մի քիչ ձեզ նեղություն տայիք էս 15 տարվա մեջ մի հատ ուսուցիչների վերապատրաստում անեիք, թե միջոցներ չունեիք, գրքերի համար լուրջ սեմինարներ հրավիրեիք, ոչ թե հայոց պատմության գրքից արտատպեիք ու գումար աշխատեիք։
Չի կարելի հարգելիներս, ամեն բան այնքան ակնհայտ է, այս առարկան ընդամենը դարձրել եք շահարկման թեմա, լռեք ու թույլ մի տվեք մարդիկ բարձրաձայնեն այն գաղջի մասին, որ տեսնում են… ուղղակի հավատավոր ժողովուրդը իր հավատը Առ Աստված չի կորցնի։
Հավատը առ Աստված ու Հայ Առաքելական եկեղեցի առարկայով չի որոշվում:
Կներեք իհարկե, բայց ես ավելի հավատացյալ եմ քան դուք, որ աղոթքից հետո շնանում, գռփում ու սպանում եք…
![]()