Ուղիղ եթերում փախուստի դիմած կարգազանց վարորդը բերման է ենթարկվել

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Ֆեյսբուքի ուղիղ եթերում փախուստի դիմած կարգազանց վարորդը հետապնդվել և բերման է ենթարկվել:

«Քիչ առաջ ՀՀ ոստիկանության «ֆեյսբուքյան» ուղիղ եթերի ընթացքում, ՃՈ Սևանի անշարժ պահակետում Տոյոտա մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողների օրինական պահանջներին դիմեց փախուստի:

Ճանապարհային ոստիկանները, համագործակցելով Գավառի բաժնի ծառայողների հետ, հետապնդեցին ու կարգազանց վարոդին Սևան-Գավառ ճանապարհին բռնեցին և բերման ենթարկեցին բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են»,- գրված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ՃՈ-ն արտակարգ ծառայություն էր իրականացնում Գեղարքունիքի մարզում:

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության "ֆեյսբուքյան" ուղիղ եթերի ընթացքում, ՃՈ Սևանի անշարժ պահակետում "Տոյոտա" մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողների օրինական պահանջներին դիմեց փախուստի: Ճանապարհային ոստիկանները, համագործակցելով Գավառի բաժնի ծառայողների հետ, հետապնդեցին ու կարգազանց վարոդին Սևան-Գավառ ճանապարհին բռնեցին և բերման ենթարկեցին բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները պարզվում են:

Posted by ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia on Saturday, 11 July 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ