![]()
Այսօր լրանում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և կնոջ՝ Մարիամ Փահլավունու ամուսնության 5 ամյակը, ինչի կապակցությամբ Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր և կնոջը լուսանկարը և գրել՝ հինգ տարի գլորեցինք։
Նոր ձեւավորված Կառավարության ամենաերիտասարդ անդամներից մեկը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է:
Երկու երեխաների հայր 29-ամյա Ավինյանը ծնվել է 1989թ․ փետրվարի 28-ին, Երեւանում, սովորել Երեւանի Պուշկինի անվան 8-րդ միջնակարգ դպրոցում, ապա Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում՝ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
2011 թվականին ավարտել է Սլավոնական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով: Ունի մագիստրոսի կոչում:
Տիգրան Ավինյանը 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնյան Քուին Մերի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։
2009-2013 թվականներին աշխատել է «Զարգացման Հայկական Բանկ»-ում՝ որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։
Ավինյանը 2010-11 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է «Իրիգեյթ» ընկերությունը, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով, ապա 2014-2016թթ.-ին աշխատել է որպես SAP համակարգերի խորհրդատու ՇՏԵ ընկերությունում, իրականացրել տեղադրում «Կոնտուր Գլոբալ» ընկերության համար: 2014 թվականից հիմնադրել եւ ղեկավարում է «Սայբեր Վիժն» ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ։ Ընկերությունը համագործակցում է ամերիկյան, բրիտանական, ավստրալական եւ սինգապուրյան ընկերությունների հետ:
2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մասնակցել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի պաշտպանական գործողություններին: Պաշտպանության նախարարության կողմից պարգեւատրել է պատվոգրով՝ սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար։
2016 թվականի հոկտեմբերի 30-ին Ավինյանն ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ:
Տիգրան Ավինյանը ԵԼՔ դաշինքի ցուցակով մասնակցում էր 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ապա նույն դաշինքի ցուցակով 2017 թվականին ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ:
2018 թվականի մարտի 31-ից մասնակցել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը շարժման քայլերթին, ապա բողոքի զանգվածային գործողություններին: Վերջինս հանդես է եկել ելույթներով ու հայտարարություններով՝ բողոքի ակցիաների ընթացքում շրջափակել կառավարական շենքերը:
Հինգ տարի գլորեցինք <3
Posted by Tigran Avinyan on Saturday, 11 July 2020
![]()