![]()
Ճարտարապետ Արշավիր Աղեկյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է «ԿՈՆԴ» թաղամասի վերակառուցման նախագիծը։
Ճարտարապետները համարում են, որ Կոնդի տեսքը՝ փողոցների կառուցվածքը, քաղաքային հյուսվածքը, անփոփոխ մեզ է հասել 18-րդ դարից: Այն ձևավորվել է առանց ճարտարապետական նախագծերի, ժամանակի ընթացքում:
19-րդ դարի սկզբում Երևանի երեք հիմնական թաղամասերից Կոնդը միակն էր, որ բարձունքի վրա էր գտնվում: Այնինչ զառիվեր բարձունքին տարածված թաղամասը ունեցել է թե ոռոգման, թե խմելու ջուր: Կոնդեցի Տեր-Գրիգորյանները` Գրիգոր քահանան, նրա եղբայրներն ու հորեղբայրները վաճառել են իրենց ժառանգություն հասած տունը, և այդ միջոցներով 1793թվականին Գետառից խողովակներով ջուր բերել մինչև սուրբ Հովհաննես եկեղեցու գավիթը: Տեր-Գրիգորյանները ջուրը բերել են ոչ թե Գետառի ակունքներից, այլ գետի` քաղաքին մոտ ու մաքուր ջուր ունեցող հատվածից: Եկեղեցու գավիթ հասնող ջրմուղի մաքուր ջրից օգտվել են բոլոր կոնդեցիները: Ի դեպ, կոնդեցի Տեր-Գրիգորյանների ժառանգը հետագայում մասնակցել է խորհրդային Երևանի ջրմուղի աշխատանքներին:
![]()
![]()
![]()
![]()