Կարծում եմ՝ պետք է քննարկվի Նաիրա Զոհրաբյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը

Ոչ ոք մարդկանց իրավունքները ոտնահարելու իրավունք չունի, այդ թվում նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Ասաց Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին՝ Նաիրա Զոհրաբյանը, լինելով ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի նշտական հանձնաժողովի նախագահ իրավունք ունի՞ ոտնահարել մարդու իրավունքները և Ինչ պատիժ է հասնում կամ արդյո՞ք նա համապատասխանում է իր պաշտոնին:

«Ոչ ոք մարդկանց իրավունքները ոտնահարելու իրավունք չունի, այդ թվում նաև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Այլ է հարցը, որ կարծում եմ հենց այդ հանձնաժողովի նախագահի կողմից նման վարքագիծ դրսևորելը առավել ամոթալի է և կասկածի տակ է դնում՝ ինչքանով այդ անձը կարող է իր առաքելությունն իրականացնել, եթե նա այն դրսեւորողների առաջին կրողն է, որոնց դեմ օրենքով պետք է պայքարեր: Տվյալ վարքագծից ելնելով՝ կարծում եմ, պետք է քննարկվի իր պաշտոնավարման նպատակահարմարությունը»,-նշեց Գրիգորյանը:

Հարցին՝ իսկ արդյոք պատրաստվում են քննարկել այդ հարցը Սուրեն Գրիգորյանը հավելեց, որ տվյալ գործընթացը չի կարող աննկատ մնալ. «Երբ որ քննարկվի այդ հարցը, հանրությունը կտեղեկանա այդ մասին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ