![]()
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որում կրտսեր դուստրն է՝ Արփին: Լուսանկարին կից՝ Հակոբյանը գրել է.
«Արփին, Աշոտին սպասելու ընթացքում, տորթի վրայի եռագույնի կարմիրը «մաքրազարդեց»»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Փաշինյանն էր կիսվել տեսանյութով և կատարել էր հետևյալ գրառումը.
«Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն։
Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին և զինվորներին, բարի վերադարձ ծառայությունն ավարտած մեր բոլոր զինվորներին։
Ի գիտություն – Զորամասի ներսում ժամկետային զինծառայողները դիմակ չեն կրում, որովհետև ապրում են մեկ ընտանիքի կանոնով»:
![]()
![]()