Գյուղում հանդից տուն վերադառնալիս կայծակնահարվել է 74-ամյա բնակիչը

Այսօր՝ հուլիսի 10-ին, Շիրակի մարզի Բենիամին գյուղում հանդից տուն վերադառնալիս կայծակնահարվել է նույն գյուղի 74-ամյա բնակիչը՝ հովիվը:

Նա մինչև անձրևն  սկսվելը շտապել է անասունները սարից իջեցնել, սակայն ուժեղ կայծակից պատսպարվել չի հասցրել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Բենիամին համայնքի ղեկավար Արտակ Անտոնյանը:

«Ներսես Անտոնյանը մեր գյուղում շատ հարգված ու պարկեշտ մարդ է եղել: Բավական ուշադիր է եղել, երբ եղանակները անձրևային են եղել, ինքը իմացել է, երբ անասունները սարից գյուղ բերի: Այս անգամ, ցավոք, չի հասցրել: Նրա հետ նաև իր թոռն ու տղան են եղել, բայց չեն կարողացել օգնել»,- ասել է Արտակ Անտոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ